«Բենֆիկան» Չեմպիոնների լիգայում սեփական հարկի տակ կպարտվի «Ղարաբաղին», բայց այդ հաղթանակից ոչ ոք չի ուրախանա: Որովհետև Ղարաբաղում էլ հայ չի մնացել, իսկ ակումբն ադրբեջանական է:
Հայաստանի ջոջերը կսկսեն ակտիվ պայքարել Արարատ լեռան նկարների դեմ ու այդ պայքարը մի այնպիսի լուրջ, իմաստուն, հայրենասիրություն ճառագող դեմքերով կներկայացնեն, կարծես թե լեռը հետ են բերել:
Տերունական աղոթքը ՝ «Ծերունական» իմացող ամորալ դեբիլները կսկսեն խոսել եկեղեցական ռեֆորմների անհրաժեշտությունից, իսկ երկրի գլխավոր վուայերիստը ժամանակ առ ժամանակ ժողովրդին կներկայացնի այս կամ այն արքեպիսկոպոսի սեքսուալ քաջագործությունները:
Թմրանյութը փաստացի կօրինականացվի, բառիգությունը կդառնա հարգի:
Քաղաքները համայնքներ կդառնան, գյուղական համայնքները կդատարկվեն:
Շուշին Շուշա կդառնա:
Անպատիվ գեներալներն իրար հերթ չտալով, փորերը ցցած զգաստ կկանգնեն այս ամենն իրականացնողների առաջ, իսկ լրագրողներն ու պոռնիկներն ինչպես միշտ՝ ով շատ տվեց:
Սա Հայաստանն է:
Տուն կորցնելուց ավելի արսափելի բան կա. դա նման մոզերի հետ այսքան փոքր երկրում ապրելն է :
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ